ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, որ արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան. Նիկոլ Փաշինյան

Տեխնոլոգիաները եղել են, կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու միջոց, Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց այս երևույթը նորություն չէ, բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ կարող են մարդուն կախվածության մեջ գցել, դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ ստեղծվում էր, իր հետ բերեց այլ մարտահրավերներ ու դրանք մինչ օրս ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում անջատիչն անջատել ու դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել»,- նշեց նա։

Փաշինյանը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է համարում, որ արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան։

«Բայց ուզում եմ լրացնել՝ այդ նախադասությունը նույնքան ճշմարիտ այսօր հնչում է աշխարհի բոլոր երկրներում»,- ասաց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։