Հարվածներ Կիևին․ ինչ է հայտնի

ՌԴ ԶՈւ-ն գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով ինտենսիվ հարձակում է իրականացրել Կիևի վրա։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Մասնավորապես, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի շենքեր, մեքենաներ, ինչպես նաև Դարնիցա և Լիվոբերեժնա կայարանների միջև գտնվող մետրոյի գծերը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ զոհվել է 4 մարդ, 20-ը՝ վիրավորվել, որոնցից 16-ը հոսպիտալացվել են։

Հաղորդվում է նաև Լուցկ և Տեռնոպոլ քաղաքներին հասցված հարվածների մասին, որոնց արդյունքում նույնպես կան տուժածներ։

Իր հերթին, Ուկրաինան հարվածել է Էնգելսի օդանավակայանի վառելիքի պահեստին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։