Ռուսական ավիացիան և հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքին, անօդաչուների պահեստներին, ինչպես նաև ուկրաինական զինված ստորաբաժանումների կենդանի ուժի և տեխնիկայի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ-ի ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի զինված կազմավորումների ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին 139 շրջաններում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ֆրանսիական արտադրության «Hammer» կառավարվող 5 ավիառումբ, «Vampire» 19 չեխական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ արկ և 185 ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր: