«Հարմարվե՞լ եք ընդդիմադիրի կարգավիճակին»․- Գյումրու քաղաքապետարանում հարցն ուղղվեց ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանին․ «Հարմարվելու բան չկա, եթե ստանձնել եմ այս պարտականությունը, իմ լիազորությունները ծառայեցնելու եմ ի շահ գյումրեցիների»,- պատասխանեց նա։
Լրագրողների հարցերին ի պատասխան Մինասյանն ասաց, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ առանձին շփումներ չի ունեցել, միայն նիստերի դահլիճում․ «Առանձին շփվելու կարիք չկա»,- ասաց նա։
Նա հերքեց նաև այն լուրերը, թե իրենք փորձել են մանդատ «գողանալ» «Մեր քաղաքը» խմբակցությունից, կամ որ պատրաստվում են Գյումրիում իշխանազավթում իրականացնել։
Անդրադառնալով հարցին՝ ինչպիսի՞ քաղաքապետ է Վարդան Ղուկասյանը, պատասխանեց․ «Դեռ նոր է, ժամանակը ցույց կտա»։