Հարկերն իջել են, իսկ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տվյալներ է ներկայացրել, ըստ որոնց, 2024-ին միջին աշխատավարձն աճել է, իսկ հարկերն իջել են։

«Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։

Այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172 700 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն՝ 5,3% էլ իջել են հարկերը։

Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26 200 դրամով, այնինչ՝ 2018-2024 թթ. աճել է 114 500 դրամով», — գրել է նա։