Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ կազմակերպված խմբով հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ կազմակերպված խմբով հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը։
«Հարգելի համաքաղաքացիներ հիշու՞մ եք Արթուր Չախոյանի այս հրապարակումը . . . Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը ( ըստ Արթուրի՝ հարձակվող բանդան եղել է տարածքի սեփականատերերը) ։
Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանութուն, սակայն ոստիկանության կողմից զրո արձագանք։ Դեպքի վայրում ոչ մի իրավապահ չի արձագանքում։
Հիմա Արթուրը ստիպված ուղևորվում է ոստիկանություն։
Նիկոլ Փաշինյան, կոռուպցիայի բացահայտմանը հետևում է ծեծ և կողոպուտ . . .
Իսկ ոստիկանությունը թող Գյումրիում մարդ «ծեծի» . . .»,- գրել է Մանուկյանն ու կից ներկայացրել Չախոյանի՝ վերը նշված հրապարակումը։