Հարձակում Կիևի վրա․ ինչ է հայտնի

Կիևում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գիշերային հարձակման հետևանքով ավերածություններ և հրդեհներ են արձանագրվել քաղաքի երեք շրջաններում։

Արդեն հայտնի է յոթ տուժածի մասին, որոնց թվում կան երեխաներ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (ԱԻՊԾ)։

ԱԻՊԾ-ից հայտնել են, որ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել ուկրաինական մայրաքաղաքի Օբոլոնի, Սվյատոշինի և Շևչենկոյի շրջաններում։ Հրդեհները, որոնք բռնկվել էին Կիևի վրա հերթական օդային հարձակման հետևանքով, արդեն մարվել են։

«Ընդհանուր առմամբ, ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է 7 մարդ, որոնցից 2-ը՝ երեխա։ Տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է», — հայտնել են ծառայությունից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։