Հարգելի ընկեր, մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո եւ մեր բոլորի երազած Հայաստանում. Սերժ Սարգսյանը՝ Սամվել Կարապետյանին

ՀՀ Երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին։

«Այսօր իմ ընկերոջ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից եւ ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։

Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում գտնվելիս։

Հարգելի Սամվել,

Հարգելի ընկեր,

Մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո եւ մեր բոլորի երազած Հայաստանում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։