Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ արել հայ ազգի կյանքում. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում հրապարակած նյութին, գրել է.

«ՔՊ-ի Գյումրիի ավագանի կնոջը հուշեք, որ Վարդավառի մասշտաբային տոն Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացնելը 2019-ին հենց ինձնից է սկսվել, ՀԺ-ի տվյալ նյութը գրող լրագրողն էլ շատ ոգևորված նշում էր դա ու ճիշտ էլ անում էր, որովհետև ես ամեն ինչը շատ լավ եմ կազմակերպում:

Ու միշտ իմ հաշվին, այլ ոչ թե քաղաքային բյուջեի:))

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է: Մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ արել հայ ազգի կյանքում:

Նիկոլից նիկոլ եք, տնաշեններ»։

Նշենք, որ Գյումրիում Վարդավառի տոնը չնշելու հայտարարությունից հետո ՀԺ-ն գրել է. «Ռուբեն Մխիթարյանն ու Վարդան Ղուկասյանը որոշել են փչացնե՞լ գյումրեցիների օրը, հարամել տաղավար տոնը»։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը մասնավորապես ասել է. «3 հոգանոց փոքր ֆրակցիան իրավունք չունի խոսել Գյումրու և գյումրեցիների անունից, նրանց քաղաքական օրակարգ թելադրել՝ այն փաթեթավորելով որպես առանց եկեղեցականի եկեղեցական տոն չանելու անհարմարության զգացումով: Որևէ մեկն իրեն իրավունք չի կարող վերապահել խլել երեխաներից և գյումրեցիներից տոնը՝ սեփական քաղաքական նկրտումներից և ձգտումներից ելնելով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։