ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է տեղեկատվական ռեսուրսներին անօրինական մուտք գործելու փորձերի մասին: Հաղորդվում է նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալները գողանալու փորձերի մասին՝ «սադրանքներ և խարդախություններ կատարելու նպատակով»։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տեղեկատվության պաշտպանության համար: