ՀԱՊԿ-ը՝ Երևանի և Բաքվի բանակցությունների ավարտի մասին

ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։

«Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ համաձայնագրի իրագործումը խաղաղության և կայունության հուսալի ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում ՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն գոտիներից մեկում», — ասվում է քարտուղարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։