Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ըստ փոխնախարարի, ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորն այն է, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։
«Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում ենք կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։ Միաժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ գործընկերների քայլերին, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից», — նշել է նա։




