Search
Close this search box.

ՀԱՊԿ-ից դուրս չենք գալի՞ս․ Հայաստանը ՀԱՊԿ փաստաթուղթ չի ուղարկել

ՀԱՊԿ-ից դուրս չենք գալի՞ս

Իսկ մենք, փոխանակ ամրապնդենք մեր կապերը տարբեր երկրների հետ, եղածն էլ ենք ջուրը գցում։ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումներից մեկի համաձայն՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք։ Այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ Լավրովը՝ պնդելով, որ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել»։

Այնպես որ այս հարցում էլ միայն անպատասխանատու հայտարարությունների մակարդակում ենք, ոչ ավել։ Հենց այս ընթացքում ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հիշեցրել է, որ ՀՀ-ն անդամավճարի պարտք ունի ՀԱՊԿ-ին։ Հետո մեղմաբար ասել է, որ անդամ պետությունները կարող են պարտք ունենալ, «դա մեծ խնդիր չէ»։ Սակայն այս հայտարարությունն էլ ինքնին նշանակում է, որ Հայաստանը միայն ջուր ծեծոցիով է զբաղված։