Search
Close this search box.

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը դրական հեղինակություն չի ստեղծում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, հաղորդում է Sputnik-ը։

«Իհարկե, անդամներից մեկի՝ Հայաստանի միտումնավոր բացակայությունը նրա համար դրական իմիջ չի ստեղծում», — Բելառուսի 1-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։

Սակայն, ըստ նրա, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։

Վոլֆովիչի խոսքով՝ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել և համաձայնեցվել են հինգշաբթի Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը և ներկայացվել են պետությունների ղեկավարների ուշադրությանը, ի վերջո քննարկվել են։