Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ասվում է Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված եզրափակիչ հռչակագրում։
«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը», — ասվում է հռչակագրում։




