«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի պահանջը՝ Կենտրոնական բանկին

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն պահանջում է Կենտրոնական բանկից համակարգային վերլուծություն և հաշվետվություն քաղաքացիների ֆինանսական պաշտպանության վերաբերյալ
«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը՝ մի խումբ քաղաքացիների հետ միասին, հանդես է գալիս պաշտոնական պահանջով՝ ուղղված ՀՀ Կենտրոնական բանկին։ Պահանջում ենք ներկայացնել հրապարակային հաշվետվություն այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել վերջին մեկ տարվա ընթացքում՝ հանրության ֆինանսական շահերը պաշտպանելու, բանկային և վճարային համակարգերում արձանագրված խախտումները բացահայտելու և դրանց ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները դարձել են բանկային համակարգի անփույթ կամ անարդար գործելակերպի զոհեր։ Միլիոնավոր դրամների կորուստների, անարդար մերժումների և պետական մարմինների անարձագանք լինելու պայմաններում, ԿԲ-ն պարտավոր է հանդես գալ որպես հանրային պատասխանատու կառույց՝ ներկայացնելով թե՛ վերլուծություն, թե՛ իր կողմից ձեռնարկված գործողությունների հաշվետվություն։
ՀԿ-ն պահանջում է, որ Կենտրոնական բանկը՝
Ներկայացնի համակարգային վերլուծություն վերջին 12 ամսվա ընթացքում ֆինանսական համակարգում արձանագրված ռիսկերի վերաբերյալ։
Ներկայացնի հաշվետվություն իր ձեռնարկած միջոցառումների մասին՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և խախտումները կանխելու ուղղությամբ։
Ներկայացնի, թե ինչ արձագանք է տրվել այն բանկերի գործունեությանը, որոնց վերաբերյալ արձանագրվել են քաղաքացիների բողոքների բարձր ցուցանիշներ։
Բացահայտի՝ արդյոք ներդրվել են մեխանիզմներ, որոնք երաշխավորում են քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցումը»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։