Հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ տուգանվել է

Անցած մեկ շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող 935 անձ է տուգանվել։ Այս մասին Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«673-ը տուգանքի որոշումն առանց տոմս երթևեկելու համար է, 89 անձ օգտվել է այլ մարդու արտոնությամբ տրված տոմսից, 173-ը վճարային միջոց ունեցել են, բայց չեն վավերացրել»,- մանրամասնեց նա։

Ավետ Բաբայանի խոսքով՝ տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է եղել, որոնցից բավարարվել է 11-ը, իսկ մնացածն անհրաժեշտ իրավական հիմնավորում չեն ներկայացրել։
«11–ի պարագայում եղել է վճարման վալիդատորի հետ կապված խնդիր, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն տվել է պարզաբանումներ»,- շարունակեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։