Հանձնում, հանձնում մինչև վերջ. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ-ում կնքվելիք խաղաղության համաձայնագրի կամ հռչակագրի մեջ հիշատակում չի լինելու Ադրբեջանի կողմից ՀՀ-ից զավթված 250 քառակուսի կիլոմետր տարածքը ազատելու, Բաքվում տանջվող, դատվող հայ գերիներին ազատելու, Արցախի հնամենի վանքերն ու հուշարձանները բարբարոսաբար ավերելու մասին։։ Լինելու է նշում Հայաստանի տարածքի մի կարևոր հատվածը օտարի ենթակայությանը հանձնելու մասին,դրա անունը կարող է լինել միջանցք, հաղորդակցության ազատ ուղի, կամ՝ արտապատվիրակված տարածք։ Արցախը հանձնեց, սարերի ձյունապատ դիրքերը հանձնեց, Սև լիճը հանձնեց, Սյունիքից առանց կրակոցի տասնյակ կիլոմետրեր հանձնեց, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը , Կիրանց-Բաղանիս հատվածի դիրքերը, Բերքաբերի հենակետերը հանձնեց, հիմա էլ Սյունիքից միջանցք, կամ ճանապարհ է հանձնում։ Հանձնում, հանձնում մինչև վերջ։ Հե՜յ արմատական ընդդիմություն, հե՜յ խաղաղասեր, նիկոլասեր ժողովուրդ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։