ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ստրասբուրգի Եվրոպայի պալատում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ»: Ավելի ուշ գրառում է կատարել նաև Նիկոլ Փաշինյանը. «Արդյունավետ քննարկում ունեցանք ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ»,- նշել է նա: