«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Դատախազություն»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի շահերը սպասարկող, դրանց քարոզչությամբ զբաղվող «խոսնակ լրատվական» անունով լրատվամիջոցը Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ անթաքույց ատելություն ու բռնության կոչ է տարածում, ինչը արգելված է ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 329-ով։

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու դեպքում ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 1-4 տարի ազատազրկում, եթե այդ ատելության խոսքը տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով։

ՀՀ դատախազություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որը շարունակաբար կատարվում է Երևան, Նար-դոսի 2 հասցեում գրանցված «Խոսնակ լրատվական» լրատվամիջոցի կողմից»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։