Search
Close this search box.

«Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:
Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետև կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ և հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են:
Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարևորագույն դերակատար:
Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև, բայց ոչ միայն նրանց համար է: Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության եւ ժողովրդի միջև Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է:
շարունակելի: