Համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, երբևիցե չպետք է հուսահատվենք. Արթուր Վանեցյան

Դեռևս հեռավոր 90-ականներին հայ ժողովուրդն ապացուցել է, որ անվտանգ և արժանապատիվ իր հայրենիքում ապրելն այլընտրանք չունի։ Ցավոք, վերջին տարիների իրադարձությունները նոր իրականություն են ձևավորել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մեզ փորձում են համոզել, ապացուցել, որ ճիշտը և նորմալը դա է։ Մեզ կեղծ խաղաղություն են փորձում մատուցել, դրա հետ մեկտեղ մոռացության են տալիս մեր հերոս նահատակներին, ժողովրդի սխրանքները։ Համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, երբևիցե չպետք է հուսահատվենք, չպետք է մոռանանք, թե ինչ ենք ունեցել։ Մշտապես պետք է հարգենք և մեր մտքերում, սրտերում պահենք Արցախի հարցը»,-ասաց Արթուր Վանեցյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։