Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք կարող ենք շատ բան անել ի շահ մեր երկրների», — հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։
Ինչպես տեղեկացրել էինք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի միջոցառումներին։