Հակոբ Արշակյանը՝ հղի կնոջը հրելու լուրի մասին

Մի կին իմ ձեռքը բռնել է, ես էլ ազատել եմ և հենց նոր ասացի, որ եթե ինչ-որ մեկը վնասվել է՝ ես ներողություն եմ խնդրում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հղի կնոջը հրելու դեպքին, ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմադիր պատգամավորների օգնականներին ԱԺ-ից հանում, այն դեպքում, երբ իշխանական պատգամավորների օգնականներն էլ են իրենց անվայելուչ պահել, հայհոյել՝ Արշակյանը պատասխանեց.« Ընդդիմադիր պատգամավորներից մեկի օգնականն ինձ հետ ձեռքով սկսեց խոսել, ես էլ հրահանգել եմ՝ նրան շենքից հեռացնել։ Այդտեղ շատ սադրիչներ կային, և պետք էր, որ չլինենին։ Ես նայել եմ կադրերը։ Ինչ վերաբերում է իմ օգնականին՝ նա որևէ պատգամավորի վրա ձայն չի բարձրացրել, Ռուբինյանի օգնականը նույնպես, նրանք արձագանքում են իմ դեմ տեղի ունեցող այդ սադրանքին»։

Արշակյանը բացառում է, որ իրենց գործընկեր Վահե Ղալումյանը թիկունքից որևէ մեկին հարվածի.«Ձեր տեսանյութերում ամեն ինչ առկա է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։