Հակոբ Արշակյանին ՔՊ-ի համագումարին չեն թողել անդամավճարի պարտքի պատճառով

«Մեր կանոներն այնպիսին են, որ համագումարի մասնակցության հաստատման պահին պետք է անդամավճարի պարտք չունենան»,- անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի՝ համագումարին չմասնակցելու լուրերին, ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ոչ միայն պարոն Արշակյանը, այլ մի քանի տասնյակ կուսակցականներ վճարել են անդամավճարը, սակայն բանկը չի հասցրել մինչև սահմանված ժամկետը գումարը նստեցնել կուսակցության հաշվեհամարին»,- ասաց Պապոյանը՝ հավելելով․ «Բա որ ասում ենք կանոնները բոլորի համար են, գիտեք կատակ ենք անո՞ւմ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։