ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը վստահելի ձեռքերում է: «44-օրյա պատերազմն ինչ-որ առումով հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում ՀՀ պետականությունն ու անկախությունն էր, բայց հենց ժողովրդավարություն էր որ փրկեց ՀՀ պետականությունը: Պատերազմն ու ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով հակաժողովրդավարան ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց: Ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, այլ կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել»,- հավելեց նա: Փաշինյանը խոսեց նաև 2021-ի արտահերթ ընտրությունների մասին: