«Հակամարտության կարգավորումը համապատասխանում էր մեր ազգային շահերին»․ Բայրամով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարած այցը և ստորագրված փաստաթղթերը կարևոր փուլ են ադրբեջանա-հայական հարաբերությունների կարգավորման առումով։ Այս մասին, APA-ի փոխանցմամբ, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգթոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը հասել է իր տրամաբանական գագաթնակետին։

«Հակամարտության կարգավորումը վճռական արտաքին քաղաքականության արդյունքում համապատասխանում էր մեր ազգային շահերին։ Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում մեր երկիրը թույլ չտվեց, որ օկուպացիան օրինականացվի»,- նշել է Բայրամովը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։