Աննա Հակոբյանն այսօրվա տեսանյութում հայտնել էր, որ ցանկություն ունի շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, սակայն չէր բացառել, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ դատելով Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ուսումնասիրվում է այդ թվում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։
Հակակոռոպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան ասել է, որ կոմիտեում «Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա՝ վերահաստատելով, որ ուսումնասիրվում է։





