Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ. մեզանից պահանջվում է, որ մնանք հաստատուն և հավատարիմ մեր ազգային ինքնությանը. Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հավատավոր հայ ժողովրդին կոչ է անում լինել համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն եւ շրջահայաց Վեհափառ Հայրապետին։

«Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։

Հակաեկեղեցական այս արշավը, արդարեւ, անխոհեմ է, ազգադավ եւ պետականաքանդ։

Հայոց Եկեղեցին այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը եւ իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը եւ օրինականությունը։

Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն եւ հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին եւ Արդար դատին։

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։

Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության եւ Ամենակալ Աստծո առջեւ»,- նշել է Հայր Ասողիկը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։