«Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է 2026թ․ ԱԺ ընտրություններին և կուսակցության վարչապետի թեկնածու ենք առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- այսօր ՀԱԿ-ի հրավիրած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Երախտագիտությունս եմ հայտնում այս վստահության համար, և ես դա ընդունում եմ երախտագիտությամբ ու պատրաստակամությամբ՝ միասնաբար գնալ դեպի հաղթանակ։ Դա պետք է լինի ոչ միայն ՀԱԿ-ի հաղթանակը, այլ մեր ամբողջ ժողովրդի»,- իր խոսքում ասաց Լևոն Զուրաբյանը:




