Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել X-ի իր էջում՝ պատասխանելով սենատոր Էդ Մարկեի ելույթներին։ Հաջիևի խոսքով, սենատորն իր այցի արդյունքները ներկայացրել է այնպես, «ինչպես կցանկանար լսել հայկական լոբբին»։
Հաջիևը անդրադառնալով Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նշել է, որ «հետաքննությունը կհասցվի իր տրամաբանական ավարտին, և նրանք կկանգնեն դատարանի առաջ։
Նա, անտեսելով ԼՂ հայերի վերադարձին չխոչընդոտելու ՄԱԿ-ի Արադարադատության դատարանի որոշումը, ասել է․ «Ղարաբաղի հայերը քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել միայն անհատական հիմունքներով, և նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան։ Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից վտարված ադրբեջանական վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»։