Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
7 օր առաջ իմ կողմից հրապարակված՝
https://www.facebook.com/share/v/1Fa8rtZ6Pd/
տեղեկության վերաբերյալ Azatutyun TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ այո՛, նշված շինարարությունն իրականացվում է առանց շինարարական թույլտվության, ինչպես ես արդեն հանրայնացրել էի։
Բայց ի՞նչ ենք տեսնում։
Կոռուպցիան բացահայտելու համար, Տիգրան Ավինյանը փորձում է ինձ դատի տալ՝ զրպարտության մեղադրանքով։🤦♂️
Ժողովուրդ, սա աբսուրդ չէ՞։ Հասկանում եք՝ ուր ենք հասել։
Կոռուպցիան բացահայտելու համար՝ գիշերը իմ վրա մահափորց են անում երեք հոգով դանակով, հեռախոս են գողանում,
թաղապետարանում մի տասը հոգով հարցակում են գործում, իսկ հիմա, երբ հասկացան, որ նման ձևերով ինձ չեն կարող լռեցնել՝ փորձում են դատարանի միջոցով ինձ լռեցնել։🤦♂️
Սա աբսուրդային իրավիճակ է, երբ իրավախախտումը հաստատվում է հենց Երևանի քաղաքապետարանը, բայց պատասխանատվություն կրում է ոչ թե իրավախախտողը, այլ ես ով բացահայտեց կոռուպցիան։
Նման մոտեցումը, առանց չափազանցության, խաթարում է արդարադատության՝ արդեն վաղուց աղավաղված ընկալումը՝ ի վերջո այն իսպառ վերացնելով ժողովրդի արդարադատության նկատմամբ վստահության հիմքը։
Նորից եմ շեշտում՝ Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հաստատել, որ շուկան կառուցվում է առանց շինարարական թույլտվության։
Հարց՝ Նիկոլ Փաշինյանին
Եթե կոռուպցիա չկա, ապա
ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում ապօրինի, առանց շինթույլտվության կառուցված շինությունը, որը գտնվում է համայնքային հողատարածքի վրա։
Սա շատ պարզ և տրամաբանական հարց է, որն ակնկալում է հստակ պատասխան։
Ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Ավինյանը քանդում է «բուդկա-գարաժ» տիպի շինություններ՝ անգամ այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ դատական գործընթացներ են ընթանում, բայց այս դեպքում՝ քաղաքապետարանը ոչինչ չի անում, չնայած որ իրենք են հաստատել, որ շուկան ապօրինի է կառուցվել, և դա՝ համայնքի հողի վրա։
Ի դեպ
Ես բացարձակ կողմնակից եմ, որ քաղաքապետարանը ապամոնտաժում է հին ավտոտնակները և ժանգոտած «բուդկա-մուտկաները»։
Բայց խնդիրը մի պարզ ճշմարտություն է՝
Օրենքը պետք է գործի հավասարապես բոլորի նկատմամբ։ Չի կարող լինել ընտրովի մոտեցում՝ մեկին քանդում եք, մյուսին՝ ոչ։