15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում է 1048 տոննա ցորեն, Ռուսաստանից տարանցիկ ճանապարհով` Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսվում է դրա բեռնաթափումը, հաղորդում են ադրբեջանական լրատվականները:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Դրանից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում գրել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը շուտով կժամանի Հայաստան Ակտաու-Բաքու երթուղով, ապա՝ ադրբեջանական և վրացական երկաթուղիներով։




