Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է.
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․
Վստահ եմ, որ տեսել եք հայտնի 105 մանկապարտեզի տեսանյութերը, հիմա.
1. Դուք հա՞շտ եք այս պատկերի հետ, որ այդ մանկապարտեզի վրա կատարված աշխատանքների համար վճարվել է 222,000,000 դրամ գումար (մեկ անգամ էլ կարող եք ուշադիր նայել տեսանյութերը)
2. Ձեր համար նորմա՞լ է, որ 07.12.2023 թվականից (կից նամակում կարող եք տեսնել) փաստացի արձանագրվել են անորակ աշխատանքները և առ այսօր մանկապարտեզը մնում է խայտառակ ավիրված վիճակում, իսկ դրա համար՝ զրո պատասխանատվություն կրող։
3. Հա՞շտ եք, որ Երևանի ՔՊ համամասնական ցուցակի ավագանու թեկնածուի (ըստ մամուլի հրապարակումների) ընկերությունը այս որակի շինարարություններ է կատարում և փոխարենը սև ցուցակի մեջ հայտնվելու, շարունակում է միլիոնավոր դոլարների նոր տենդերները «շահել»։
4. Ի՞նչպես կգնահատեք, որ դեռևս 2024 թվականի սեպտեմբերին այս մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն դեռ հույսի նշույլ էլ չկա, որ մոտ ապագայում կավարտվի շինարարությունը
5. Ինչպե՞ս կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Սուրեն Պապիկյանի շրջապատի հետ։
6. Հիմա հստակ պատասխանեք՝ եթե չկա հովանավորչություն և կոռուպցիա, ի՞նչու նման դեպքերի համար չկա մեկ կալանավորված անձ
7. Այս ամենի համար մեկ քաղաքական պատասխանատուն դա երկրի վարչապետն է։
Նիկոլ Փաշինյան, շարունակեք հետևել իմ սոցիալական էջերին, նոր բացահայտումներ են սպասվում։
Կրկին բարևներ՝ Կոպիրկինի «ֆան ակումբի» ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին։
Թե բա գումար չենք փոխանցել, ակտերը չենք ստորագրել (222 մլն դրամը «գողտու» Կիրիենկոն է փոխանցել, որ «Բուչայի» վրեժը լուծի) վայ չսատկեն Ձեր «դասատուները»»։