Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը բխո՞ւմ է Հայաստանի շահերից. ԱԺ նախագահի պարզաբանումը

«Մենք այժմ նպատակահարմար չենք համարում այդ մասին խոսել»։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը բխում է հանրապետության շահերից։

«Մենք նպատակահարմար համարեցինք խնդրել ռուսաստանցի գործընկերներին հեռանալ օդանավակայանից, հեռանալ մի քանի վայրերից, որտեղ նրանք պաշտպանում էին հայ-ադրբեջանական սահմանը։ Հենց որ կամ եթե նպատակահարմար համարենք, կսկսենք այդ խոսակցությունը։ Բայց այս պահին դա չենք քննարկում։ Որովհետև եկեք հասկանանք, եկեք նայենք քարտեզին՝ որտեղ է գտնվում Հայաստանը և ինչ մարտահրավերներ ունի։ Ես չեմ ասում, թե ռուսաստանյան ռազմակայանն ամեն ինչի հարյուրտոկոսանոց երաշխիք է, բայց, օրինակ, մեր տարածաշրջանում, առավել ևս ներկայիս իրավիճակում, սրելն ու շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։ Գուցե դա լավ հնչի, բայց իրական քաղաքականության մեջ (real politics) դա իրականում այդպես չէ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, ըստ խորհրդարանի խոսնակի, դրանք եղել են և կլինեն այն մակարդակի վրա, որը կհամադրվի Հայաստանի Հանրապետության շահերի հետ։

«Ուզում եմ՝ հստակ լինի. այն, ինչ ասել եմ Մոսկվայում, այն քաղաքականությունն է, որն ընտրել է Հայաստանը։ Մենք չենք պատրաստվում թռչել մի բևեռից մյուսը։ Եվ մեզ համար (Դուք խոսեցիք կախվածության մասին) կախվածությունից դուրս գալու առաջին փուլն այն էր, որ Հայաստանում 2018 թվականից անցկացվում են արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կասկած չեն հարուցում ոչ մեկի, նույնիսկ ընդդիմության համար, որը պարտվում է կամ որոշ քաղաքներում հաղթում է այդ ընտրություններում։ Այսինքն՝ սա կախվածությունից հեռանալու առաջին քայլն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։