Գյումրի քաղաքի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 16–ի նիստում 18 կողմ ձայնով ընդունվեց ուղերձի նախագիծը, որը ներկայացրել էր Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը և որին միացել էր ավելի քան 7 հազար գյումրեցի՝ իր ստորագրությամբ:
Նախագծով առաջարկվում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրիին տալ ազատ քաղաքի կարգավիճակ:
Նախագիծն ավագանիում ներկայացրեց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը: