Գյումրեցի Կիմա տատիկի բիլազուկը հանեցին

«Այսօր «Տատիկների գործով» առաջին դատական նիստն էր։ Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ»,-գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ունեի երկու միջնորդություն. առաջինը՝ Կիմա տատի կյանքը հեշտացնելու, մյուսը՝ հա՛մ իր, համ ի՛մ կյանքը հեշտացնելու մասին։ Մասնավորապես, առաջին միջնորդությամբ ես խնդրել էի վարչական հսկողությունն իրականացնել առանց «բիլազուկի»*։ Երկրորդ միջնորդությամբ խնդրել էի թույլ տալ, որ հետագա դատական նիստերն անցկացվեն Կիմա տատի բացակայությամբ՝ որ Գյումրիից ամեն անգամ ստիպված չլինի հասնել Երևան։

Առաջին միջնորդությունս բավարարվեց. «բիլազուկ»-ից վերջապես պրծանք։ Երկրորդը՝ մերժվեց։ Ստիպված եմ ամեն անգամ կազմակերպել Կիմա տատի գալ-գնալը։

Ասածս ինչ է։ Հարգելի՛ Գյումրեցի ընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք Կիմա տատի Երևան գալն ապահովելու գործում։ Վերադարձը ես կապահովեմ։ Առաջիկա նիստերը՝ հուլիսի 3-ին ու 10-ին։

* Բիլազուկ© (հեղինակային իրավունքը՝ Կիմա տատի) — ոտքին կամ ձեռքին ամրացվող՝ էլեկտրոնային հսկողության սարք»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։