Գյուղապետը դшժшն ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ Երևանում ծեծել են վիրավոր կնոջ եղբորը. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 17–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։

Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ այս պահին հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։
Կարո Մ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կայքի տեղեկություններով՝ Մարո Մ.-ն ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից և երբ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում է եղել ու մի խումբ քաղաքացիներ հարձակվել ու ծեծի են ենթարկել նաև նրան։

Կան օպերատիվ տեղեկություններ, որ այդ ծեծը կազմակերպված է եղել գյուղապետի կողմից։

Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամքներ այս պահին դեպքի վերաբերյալ չենք հրապարակում, իսկ կասկածյալը Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։