Գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա․ Ծառուկյանը սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնքում է

Գագիկ Ծառուկյնաը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղարել՝ կից գրելով․

Սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնքում շարունակվում են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։ Այս օրերին համայնքում իրականացվում է կարտոֆիլի, բազուկի և գազարի բերքահավաքը։
Նախապես ծրագրված ներդրումներն արդեն իրականացվել են, և արդյունքներն այսօր տեսանելի են՝ բարձր բերքատվություն, որակյալ մթերք և աշխատատեղեր համայնքում։ Տեխնոլոգիական նոր լուծումները գյուղատնտեսական աշխատանքները դարձրել են առավել կազմակերպված, արդյունավետ և համահունչ ժամանակակից պահանջներին։
Այն, ինչ տեսնում ենք, լավագույն օրինակն է այն համոզման, որ գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա։
Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։