«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՍԱՏՄ–ից։
Ստուգումները տեսչության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կատարել են այսօր առավոտյան։ Սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայության բացակայության հիմքով է միսը առգրավվել։ Իրավիճակն լարվել է այն բանից հետոմ երբ մսավաճառներից մեկը որպես բողոք ինքնահրկիզման փորձ է կատարել։ Ոստիկանների և մսավաճառների միջև ծեծկռտուք է սկսվել։ Ոստիկանները 8 հոգու բերման են ենթարկել։
«Մարդն իր սեփական անասունը մորթել է, վաճառում է, բռնել-տարել են, էս ո՞ր դարում ենք մենք։ Իրենք պետք է մենակ Աստծո պատիժը ստանան»։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՈՒՄ-ի տարածքի մսի շուկայի աշխատակիցներից մեկը։ Նա նշեց, որ հիվանդ անասունի միս հայտնաբերելու դեպքում, իհարկե, տեսչական մարմինը թող տանի, «հերն անիծի», բայց առողջ դեպքում դա անթույլատրելի է։ «Ֆաշիստը որ ֆաշիստ է, ասել է՝ առեք էսի կերեք, սրանք էդ էլ թույլ չեն տալիս», — ասաց տղամարդը։