Սպասում ենք, որ ոսջամտություն կունենան և իրենց տված խոստումի տեր կլինեն, իրենք երաշխավորել են, որ այսօր մենք մեր ուզած մարդկանց հետ հանդիպում կունենաք։ Այս մասին ՊՆ-ի մոտ ասաց անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը։
Հարցին, թե ինչ ունեն ասելու կամ հարցնելու ԳՇ պետից՝ Ղուկասյանը պատասխանեց, որ շատ հարցեր կա նրան։ «Հիշում եք՝ Ջերմուկի դեպքերը՝ կարո՞ղ էինք 200 մարդ գերեվարել, այո, կար էդ հնարավորությունը, որովհետև թեև պատերազմ ավարտվել էր, բայց նրանք մտել էին մեր տարածք, կարո՞ղ էին էդ 200 հոգուն գերեվարել, ու էսօր էդ հարցը լուծված կլիներ, փոխանակման հարց կլուծվեր։ Ոնց էր՝ իրենք Խծաբերդում մեր տղաներին գերեգարեցին, իսկ մենք՝ ոչ»։
Հարցին, ինչու են հրաժարվում Պաշտպանության փոխնախարարի հետ հանդիպել՝ Ղուկասյանն ասաց, որ Սարգսյանի հետ բազմիցս խոսել են ու նրա հետ պարզաբանելու ոչինչ չունեն։ «Մազերիս չափ նրա հետ հանդիպել եմ։ Շաբաթ օրն էլ նրան տեսել՝ ասել եմ, որ ծնողներով այսօր իրենց հյուր ենք գալու։ Եթե բան ուներ ասելու, թող էդ օրն ասեր»։
Ղուկասյանն ընդգծեց, որ եթե չհաջողվի հանդիպել՝ Էդուարդ Ասրյանին՝ իրենք պատրաստ են ակցիաներ սկսել՝ մասնավորապես փողոց փակել։ «Էս էրեխեքի ճանատագրով վերջն էս երկիրը պե՞տք է զբաղվի, թե չէ։ Ոնց նայում ենք զբաղվող չկա»։