Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։
Ըստ նրա, սկզբում ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը։
Ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։
«Նախնական տվյալներով, բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- հայտնել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։