Գրիգորյանի և Ախտոյանի թիմակցիների ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել է 5 անձ. Armlur

Երեկ Վալոդյա Գրիգորյանի եւ Մհեր Ախտոյանի թիմակցիների ծեծկռտուքի դեպքով ձերբակալվածները 5 անձ են։ Հայտնում է ArmLur.am-ը։

Աղբյուրին հասած տեղեկությունների համաձայն` միջադեպի մասնակիցները փետրվարի 5-ին Մերձավանում աղմկահարույց ծեծկռտուքի եւ հնչած կրակոցների կիզակետում հայտնվածներն են։

Ինչպես վելի վաղ հայտնել էր լրագրող Լիա Սարգսյանը՝ ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:

Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:

ՆԳՆ-ից տեղեկությունը հաստատում են՝ «Վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կան ձերբակալվածներ»,- հայտնել է Նարեկ Սարգսյանը:

Միջադեպի մասնակիցների մի մասը դիմել են փախուստի, նշում է լրատվամիջոցը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։