Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. միջպետական հետախուզում է հայտարարվել: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով:
48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության և իշխանությունը չարաշահելու հոդվածներով:




