Search
Close this search box.

«Գրիգոր Մինասյանը վտանգավոր բան է ասել, պետք է բացատրություն տա»․ Անդրանիկ Քոչարյան

«Ես կուզեի, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդար։ Արդարադատության նախարարը փաստորեն Սահմանդրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, իրացնում են սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները»,- լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Արդարադատության նախարարը շատ վտանգավոր հայտարարություն է արել, Աժ պատգամավորներին մեղադրել է խարդավանքի մեջ։ Կարծում եմ` եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է գա ԱԺ և բացատրություն տա, թե ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը»։