ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․․․
Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում»։