Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։