Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում, որում, մասնավորապես, ասված է.

«Գործադուլավորների և դասադուլավորների պահանջին ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք իրազեկման գիրը։

2025 թ. մարտ-ապրիլիցԳորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասինԴուք տեղյակ եք, ուստիև անիմաստ ենք համարումկրկին այդ ամենը ներկայացնելը։

Նոր ուսումնական տարվա առաջինիսկ օրերից կրթօջախում շարունակում է լարվածիրավիճակը, քանզի մերդիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելուէ տալիս այդ ամենը։

Ավելին՝ հարուցված է քաղաքացիականգործ՝ ՎԴ/4825/05/25, տեղի է ունենումդատավարություն, որի ընթացքում արդեն իսկբազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ ԱրաքսիաՍվաջյանի գլխավորած հավաստագրման հանձնաժողովի կողմից թույլտված ապօրինությունների, փաստաթղթերի կեղծման ուաղավաղման մասին։

Այս պատմության մեջ մեզզարմացնում է հատկապես ԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյանի անտարբերությունը՝ կարծեք ոչինչտեղի չի ունեցել ուտեղի չի ունենում, կարծեք միևնույնէ նրա համար, թեինչ է կատարվում Գորիսի 100-ամյաքոլեջում։

Ստեղծված իրավիճակից դուրս գալուհամար՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, կոլեկտիվը (57 ստորագրությամբ) դիմում է հղել նախարարին՝ առաջարկելով խնդրի կարգավորմանժամանակավոր ու ողջամիտ տարբերակ՝հիմք ընդունելով նաև հանգամանքը, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց։

Տեսնում ենք սակայն, որնախարարը նորից խուսափում է իրականությանհետ առերեսվելուց և մերառաջարկությունը քննարկելուց։

Տեսնում ենք նաև՝ նախարարըքայլեր է ձեռնարկում իրավիճակին առավել սրությունհաղորդելու համար։

Ավելի ենք համոզվում՝ նախարարությունը պատվեր է կատարում՝ ինչ-որմարդկանց անձնական պատվեր՝ պետությանհաշվին, կրթական հաստատության հաշվին, ուսանողներիհաշվին։

Ավելի ենք համոզվում՝ տեղի ունեցողըհաշվեհարդար է ու վրեժխնդրություն՝Կարեն Լազարյանի դեմ։

Սպառված համարվելով մեր իրավունքներըև հարյուրավոր ուսանողների շահերը պաշտպանելումիջոցները, ստիպված ենք դիմելգործադուլի, որի վերաբերյալ մեր մտադրություննենք հայտնում Ձեզ։

Գործադուլըկմեկնարկի րոպեներ հետո այնպահից, երբ (առանց կոլեկտիվիհետ համաձայնության գալու և քննարկելու) կնշանակվի նոր ստեղծվողքոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Մեր պահանջը հետևեյալն է՝

չեղարկել ՀՀ ԿԳՄՍնախարարի կամ նրա տեղակալիհրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենիպաշտոնակատար նշանակելու մասին,
տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժիմեջ մտնելը,
տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենիժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշվածդատավարության ավարտումն ու տնօրենիթափուր տեղի համար մրցույթիհայտարարումը և նոր տնօրենիընտրությունը) նշանակել Գորիսի պետականքոլեջի գործող տնօրեն ԿարենԼազարյանի (մեր այդ առաջարկությանհիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվիս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումիմեջ),
Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար ԺաննաԱնդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
Վերոնշյալ այդ պահանջներով էլ կսկսենքգործադուլն այն պահից (ինչպեսնշեցինք), երբ (առանց մերկոլեկտիվի հետ համաձայնության գալու) կնշանակվինոր ստեղծվող քոլեջի տնօրենիպաշտոնակատար։

Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել։

Հ.Գ. Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԿԳՄՍնախարարությանից իրազեկվել է, որստեղծվող քոլեջի տնօրենի նշանակումըկատարվում է առանց Գորիսիպետական քոլեջի կոլեկտիվի կարծիքը հաշվիառնելու, ուստի և հայտարարվումէ գործադուլ վերոնշյալ պահանջներով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։