Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել վարորդական վկայականը

Առուշանյանն ընդդեմ ՆԳՆ Ոստիկանության դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ․-ին իր վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերականգնել վարորդական վկայականը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի վարորդական վկայականի հետ կապված խնդիրը հանրության և Ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2025-ի մարտի 13-ին։ Այդ օրը պարեկները կագնեցրել էին Առուշանյանին «000 OO 00» համարանիշներով թանկարժեք մեքենան վարելիս․ նա սթափության փորձաքննության էր ենթարկվել ու պարզվել էր, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Մեքենան տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք։ Դրանից օրեր անց Առուշանյանի վարորդական վկայականն ուժը կորցրած է ճանաչվել։ Ինչպես պարզել է «Լուրեր»-ը, քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Առուշայանը մեքենա վարելու իրավունք չի ունեցել, քանի որ զորակոչային տարիքում առողջական խնդիրների հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։