Գորիս ՔԿՀ-ում կալանավորները ցուրտ եղանակին ստիպված են լողանալ սառը ջրով

NewDay.am-ը ահազանգ է Գորիս ՔԿՀ-ի վերաբերյալ, մեզ փոխանցել են  բաց նամակ և խնդրել են հրապարակել, այն ուղղված է արդարդատության նախարար Սրբուհի Գալյանին։

Ներկայացնում ենք այն․

Սույնով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով Ձեր անհապաղ միջամտությունը Գորիս քրեակատարողական հիմնարկում առկա լուրջ խնդրի կապակցությամբ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ Գորիս ՔԿՀ-ում կալանավորները ցուրտ եղանակային պայմաններում ստիպված են լողանալ սառը ջրով։ Տաք ջրի բացակայությունը կամ դրա ոչ կանոնավոր տրամադրումը խախտում է կալանավորների արժանապատվությունը, ինչպես նաև կարող է հանգեցնել առողջական խնդիրների։

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային իրավական պարտավորությունների՝ ազատությունից զրկված անձանց պետք է ապահովեն նվազագույն կենցաղային և հիգիենիկ պայմաններ։ Սառը ջրով լողանալը ձմեռային կամ ցուրտ եղանակին հակասում է այդ պահանջներին և կարող է գնահատվել որպես անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ․

1. Իրականացնել ստուգում Գորիս ՔԿՀ-ում լողանալու պայմանների վերաբերյալ,
2.Պարտավորեցնել ՔԿՀ վարչակազմին ապահովել կալանավորների համար մշտապես հասանելի տաք ջուր,
3.Ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նման խախտումների կրկնությունը բացառելու նպատակով։

Կանխավ շնորհակալ եմ ուշադրության և արձագանքի համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։